Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Ձնագնդի էֆեկտն» ու խանգարողները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Այս օրերին շարունակվում են ընդդիմության ակցիաները, որոնք, բացի հանրահավաքային պայքարից, ցանցային կամ ապակենտրոն գործողությունների լայն շրջանակ են իրենց մեջ պարունակում։ Իսկ ապակենտրոն պայքարի «նրբությունը» նաև այն է, որ ընդդիմության պայքարը ոչ թե մեկ քաղաքական ուժ է ղեկավարում, այլ դրան միաժամանակ մասնակցում են մի քանի քաղաքական միավորներ։ Իսկ այդ քաղաքական ուժերը, որոնցից շատերը նաև երկարատև պայքարի փորձ ունեն, միավորելով ջանքերը՝ առավելություն են ստանում միաժամանակ տարբեր վայրերում գործողությունների իրականացման տրամաբանության շրջանակներում։

Մյուս կողմից էլ՝ ընդդիմության ակցիաները ցույց են տալիս, որ հանրության մեծամասնությունը դեմ է իշխանություններին։ Չնայած, առայժմ այդ մարդկանց մի մասն է դուրս գալիս փողոց, բայց փաստը մնում է փաստ, որ ակցիաների մասնակիցների թիվն օրեցօր ավելանում է։ Ավելին, սպասվում է, որ առաջիկայում ակցիաների մասնակիցների թիվը դեռ շատ է ավելանալու, քանի որ հանրությունը հստակ տեսնում է, որ ընդդիմությունը անիմաստ ժամանակ վատնելով չի զբաղված և կոնկրետ իշխանափոխության հասնելու ու երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով առարկայական քայլեր է ձեռնարկում։

Ընդհանուր առմամբ ընդդիմության սկսած շարժումն ու ցանցային գործողություններն աշխատում են «ձնագնդի էֆեկտով», քանզի յուրաքանչյուր նոր գործողություն ենթադրում է ոգևորության նոր ալիքի և հայրենիքի ապագայով մտահոգ մարդկանց նոր շարքերի մասնակցություն: Սակայն հետաքրքրական է, որ ընդդիմադիր շարժմանը զուգահեռ դաշտում ակտիվացել են նաև որոշակի քաղաքական միավորներ և անհատներ, որոնց պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։ Այդ ուժերի մի մասն իր առաջ խնդիր է դրել մրոտել, ցեխ շպրտել և ստվեր նետել ընդդիմության սկսած շարժման և գործողությունների վրա։ Բնականաբար, սրանք այն իշխանամերձ շրջանակներն են, որոնց համար առաջնայինը Նիկոլին հաճոյանալն ու իրենց «փայը» ամուր պահելն է, իսկ հայրենիքի հարցը կարևոր չէ։ Սրանք այն «միավորներն» են, որոնք գործող իշխանությունների կողմից հատուկ առաքելությամբ են հանդես գալիս, իսկ մյուս կողմից՝ հասկանում են՝ իշխանափոխությունից հետո հայտնվելու են լուսանցքում։ Լավագույն դեպքում:

Շատ ավելի տարօրինակ է երկրորդ «բլոկի» պահվածքը. այս օրերին ներքաղաքական արենայում նկատվում են նաև այնպիսի քաղաքական միավորներ կամ անհատներ, որոնք փորձում են ընդդիմության շարժումից առանձին ինչ-որ քայլեր և գործողություններ իրականացնել։ Իհարկե, դատապարտելի չէ, որ որևէ քաղաքական ուժ, միավոր կամ անհատ իշխանությունների դեմ պայքարի իր գործողություններն է անում։ Սակայն խնդրի մյուս կողմն այն է, թե ինչու այդ գործողությունները չեն ձեռնարկվել, օրինակ՝ մինչև մայիսի 1-ը, երբ ընդդիմությունն սկսեց իր լայնամասշտաբ շարժումը։ Ինչո՞ւ հիմա, երբ հականիկոլական կոնսոլիդացիան առաջնային նշանակություն է ստանում, քանի որ դա փաստացի փրկության կոնսոլիդացիա է:

Այս պարագայում, երբ պայքարի շրջանակներում մի քանի ընդդիմադիր ուժեր արդեն միավորել են իրենց ջանքերը և ընդհանուր գաղափարախոսության շուրջ են առաջ ընթանում, ցանկացած առանձին ինքնադրսևորում ինքնըստինքյան նշանակում է խանգարել հենց այս շարժմանը, իսկ դա էլ իր հերթին ենթադրում է օգնել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, չենք բացառում, նույնիսկ վստահ ենք, որ այս առանձին անհատներից կամ ուժերից շատերը երկրում իրավիճակ փոխելու հետ կապված ազնիվ մտադրություններ ունեն, իրենք էլ շատ ազնիվ են, մի խոսքով՝ շատ լավն են, բայց այսօր համազգային համախմբման գործընթացին խանգարելը կարող է զրոյացնել այդ բոլոր լավ կողմերը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: