Չեխիան ձգտելու է ազատվել ռուսական նավթի ներկրման վրա Եվրամիության առաջարկած էմբարգոյից
Ըստ Reuters-ի՝ վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ Չեխիան կձգտի ազատվել ռուսական նավթի ներկրման վրա Եվրամիության առաջարկած էմբարգոյից, որպեսզի ժամանակ շահի խողովակաշարի կարողությունը մեծացնելու համար։
«Մենք պատրաստ ենք աջակցել այս որոշմանը (պատժամիջոցների, այդ թվում՝ նավթի վերաբերյալ), եթե Չեխիան որոշակիորեն ուշացնի՝ մինչեւ նավթամուղների կարողությունը մեծացվի, որոնցով նավթը կարող է հասնել Չեխիա»,- ասել է Ֆիալան: «Մենք փորձում ենք երկու, գուցե երեք տարվա ժամկետ ստանալ»:
Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը նավթի աստիճանական էմբարգո է սահմանել։ Միջոցառումները ներառում են վեց ամսվա ընթացքում ռուսական հում նավթի եւ նավթամթերքի մատակարարումների փուլային դադարեցում՝ մինչեւ 2022 թվականի վերջը։
Չեխիան ձգտում է մեծացնել Իտալիայից Ավստրիայի տարածքով Գերմանիա գնացող TAL խողովակաշարի կարողությունը եւ սպասում է Բավարիայի իշխանությունների հաստատմանը:
Ֆիալան ասել է,՝ այդ հարցը հինգշաբթի օրը Բեռլին կատարելիք այցի ժամանակ կքննարկի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Սլովակիան, որն իր հում նավթի գրեթե ամբողջ ներկրումը Ռուսաստանից է ստանում, երեք տարվա անցումային շրջան է ուզում
Հունգարիան նաեւ հայտարարել է, որ չի կարող աջակցել միջոցառումներին դրանց ներկայիս տեսքով: