Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ կոչով է դիմել ՀՀ իշխանություններին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել եվրոպական իշխող և ամենախոշոր կուսակցության գնահատականը հայաստանյան վերջին զարգագումների վերաբերյալ.
«Մենք մտահոգված ենք Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բազմաթիվ ձերբակալություններով և ուժային գործողություններով և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և զերծ մնալ իրավապահների լիազորությունների ցանկացած չարաշահումից։
Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, և մենք ողջունում ենք ԵՄ միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ հորդորում ենք կողմերին աջակցել դրանց»։