Գոռ Սահակյանը ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 302 կգ արդյունքով։
67 կգ քաշային 19-ամյա մարզիկը պոկում վարժությունում 137 կգ արդյունքով գրավել է 2-րդ տեղը և արժանացել փոքր արծաթե մեդալի։
Հրում վարժությունում բարձրացնելով 165 կգ ծանրաձողը՝ Գոռ Սահակյանը զբաղեցրել է 3-րդ տեղը։
Երկամարտի 302 կգ արդյունքով նա գրավել է 3-րդ հորիզոնական՝ արժանանալով բրոնզե մեդալի։
Հիշեցնենք, որ 55 կգ քաշային կարգում Գառնիկ Չոլակյանը նվաճել էր ոսկե մեդալ։