Բայդենը պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի դեմ կիրառել հավելյալ պատժամիջոցներ
ԱՄՆ ղեկավարությունը բաց է՝ քննարկելու Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների կիրառման հարցը: Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
«Ես խորհրդակցություններ եմ անցկացրել, այս շաբաթ խոսելու եմ G7-ի ղեկավարների հետ մեր առաջիկա անելիքների մասին»,- հայտարարել է Բայդենը: