Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Հասարակություն

Ոստիկանության բաժիններ այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ. ՀՀ ՄԻՊ գրասենյակ

Մայիսի 3-ի և մայիսի 4-ի օրվա երկրորդ կեսին իրականացված արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ  ՀՀ ՄԻՊ գրասենյակը ամփոփագիր է ներկայացրել․

«Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 32 անձանց։

Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

1. Արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից անձի հիմնարար իրավունքների խախտմամբ, ընդհուպ անձնական բջջային հեռախոս մուտք գործելով ստիպողաբար նույնականացման դեպքեր։

Մասնավորապես՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախ քաղաքացուն իր կամքին հակառակ տեխնիկական սարքերով փորձել են նույնականացնել, այնուհետև այդ նույն նպատակով քաղաքացու անձնական բջջային հեռախոսով մուտք են գործել վերջինիս «Վայբեր» անձնական հաշիվ, իմացել նրա անունը, այնուհետև նույն հեռախոսով, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջով պարզել վերջինիս անունը, ազգանունը և նման ապօրինի եղանակով նույնականացրել անձին, հասանելիություն ստացել անձնական տվյալների:

Պաշտպանը հատուկ զգուշացնում է Ոստիկանությանը, որ պետք է բացառել նման ակնհայտ ապօրինի գործողությունները, դրանք անթույլատրելի են, կոպտորեն խախտում են քաղաքացիների հիմնարար իրավունքները։

Այդ իրավունքները գերակա են ոստիկանության ծառայողների առջև դրված ծառայողական խնդիրների կատարման նկատմամբ և ոստիկանության ծառայողը պետք է ձեռնպահ մնա այդ իրավունքների ակնհայտ խախտումներ թույլ տալուց։

2. Կրկին արձանագրվել են անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման դեպքեր։ Մասնավորապես, Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերված անձանց հետ տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ Ոստկանության ծառայողները բերման ենթարկելիս անձի նկատմամբ կիրառել են բռնություն՝ 5-10 ոստիկաններ հարվածելով, հայհոյելով, հրմշտելով, գետնին գցելով, քարշ տալով վարչական ձերբակալման ենթարկված անձին նստեցրել են ոստիկանական մեքենան:

Բացի այդ, զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նաև ոստիկանների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելիս հայհոյանքի, անհարկի հրմշտելու, ոստիկանության ծառայողի կարգավիճակից չբխող տոնայնության ու ոճի «խոսակցությունների» դեպքեր։

Պաշտպանը ևս մեկ անգամ պահանջում է ոստիկանության ծառայողներին դրսևորել իրավաչափ վարքագիծ և ծառայողին պատշաճող հաղորդակցության ոճ։ Պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված յուրաքանչյուր խախտման մասով մանրամասն քննություն իրականացնելու հարցում։

3. Պաշտպանի կողմից իրականացված ԶԼՄ և սոցիալական ցանցերի մշտադիտարկումն արձանագրել է ոստիկանության ծառայողների նկատմամբ անհանդուրժողական ու վիրավորական վարքագծի դրսևորումներ։

4. Որոշ ԶԼՄ-ներ շարունակում են չհեռացնել իրենց հրապարակած նյութերի ներքո ծավալվող վիրավորական ու ծայրահեղ անընդունելի բառապաշարով կատարվող մեկնաբանությունները։

5. Արձանագրվել են ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր։ Առանձնազրույցների ընթացքում անձինք պնդել են, որ բերման են ենթարկվել անհիմն՝ պարզաբանելով, որ ոստիկանության ծառայողները պահանջել են դուրս գալ փողոցից, քաղաքացիները դուրս են եկել, քայլել են մայթով: Պահանջը կատարելուց հետո 5 րոպե անց սկսել են իրենց ենթարկել վարչական ձերբակալման:

6. Արագ արձագանքման խմբերն արձանագրվել են նաև բողոքի ակցիաների գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց բերման ենթարկելու դեպքեր։ Մասնավորապես՝ այսօր Հանրապետության հրապարակում ակցիայի իրականացման շրջանակում բերման են ենթարկվել նաև անձինք, ովքեր գտնվել են հարևանությամբ և օրինակ հաղորդակցվել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Վերջիններս Պաշտպանի ներկայացուցիչների հետ ունեցած առանձնազրույցների շրջանակում հայտնել են նաև, որ տեղում ոստիկանության գործողությունները համակարգող փոխգնդապետի ցուցումով են բերման ենթարկվել, և լսել են ռադիոկապով տրված ցուցումն իրենց բերման ենթարկելու մասին։

Նշվածի վերաբերյալ Պաշտպանը կրկին արձանագրում է, որ որևէ պարագայում չի կարող իրավաչափ համարվել անձին բերման ենթարկելը ոստիկանության պահանջը չկատարելու հիմքով այն դեպքում, երբ վերջինիս ոչ միայն պահանջ չի ներկայացվել, այլ անձն ընդհանրապես կատարվող գործողություններին մասնակից չի հանդիսացել։

Անձի ազատության նման սահմանափակումն օրինական չէ»։