Մեկնարկել են ճամբարային հավաքները
Անձնակազմի դաշտային վարժվածության կատարելագործման նպատակով N զորամիավորումում մայիսի 4-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ, հայտնում են ՊՆ-ից։
Բացազատվել են հրամանատարական կետեր, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված բնագծերը։ Հրամանատարները ճշգրտել են մարտական խնդիրներն ու գործողությունների հաջորդականությունը։