Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է. Իլհամ Ալիև
Ներկայում Զանգելանի շրջանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում։ Դրանց թվում ուզում եմ նշել տրանսպորտային ենթակառուցվածքը, որը Զանգեզուրի միջանցքի անբաժանելի մասն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևը խոսել է նաև Զանգելանի օդանավակայանի մասին.
«Վստահ եմ, որ այս օդանավակայանը շատ մեծ գործառույթներ է ունենալու։ Որովհետև մենք Զանգելանը տեսնում ենք որպես միջազգային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա այս միջանցքն արդեն իրականություն է։ Ե՛վ երկաթգիծը, և՛ Զանգելանի շրջանի տարածքով անցնող մայրուղին ոչ միայն կկապեն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնան միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի»,- ասել է Ալիևը։