Ինչի՞դ վրա են ծափահարում, որ 5000 երիտասա՞րդ ես զոհել, թե՞ որ 9500 ք.կմ Հայրենիք ես հանձնել. Արտակ Զաքարյան
Քեզ ասում են չես տիրապետում Արցախի հարցին, հպատակներդ ծափահարում ե՞ն: Ինչի՞դ վրա են ծափահարում, որ 5000 երիտասարդ ե՞ս զոհել, թե՞ որ 9500 ք.կմ Հայրենիք ես հանձնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Միգուցե օկուպացված Հայաստանի համա՞ր են ծափահարում թրքահպատակներդ: Թե՞ Արցախն ամբողջությամբ ադրբեջանացնելու վրա եք էդպես ուրախացել:
Կեղծիքներդ այլևս չեն անցնում, ինչ որ պիտի «բացահայտեիր»` վաղուց արդեն պարզ ու ակնհայտ է:
Թուրքական խոսքը, կեղծիքը, դերասանությունը, մուտիլովշիկությունը Հայաստանի խորհրդարանում այլևս հանդուրժել չի կարելի:
Հայ ժողովուրդը չի մեռել, որ դու երկիրը կործանելուց հետո, դիշովի ծափահարություններ սարքես ԱԺ-ում»: