Կիևն ամեն օր փոխում է իր դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցային ուղու վրա. Պեսկով
«Ուկրաինայի անհետևողական դիրքորոշումը վստահություն չի տալիս, որ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը կարող է արդյունավետ լինել»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյի խոսքերը, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների ժամանակն անցել է։
Պեսկովը նաև ասել է, որ Կիևն ամեն օր փոխում է իր դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցային ուղու վրա։
«Նրանք ամեն օր փոխում են իրենց դիրքորոշումը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը: