Եթե հիմա հանկարծ Անդրանիկ Քոչարյանի անունը ասեմ, ժողովուրդը մի էնպիսի գնահատական կտա, որ ինքը լավ կլսի. Մամիջանյանը պատասխանել է ՔՊ-ականի կոչին
«Հանրապետական» կուսակցության ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է գնահատում Անդրանիկ Քոչարյանի կոչը ԱԱԾ–ին և ոստիկանությանը՝ հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՊՆ-ին:
«Շատ դժվար է գնահատական տալ Անդրանիկ Քոչարյանին, որովհետև եթե հիմա հանկարծ Անդրանիկ Քոչարյանի անունը ասեմ, ժողովուրդը մի էնպիսի գնահատական կտա, որ ինքը լավ կլսի: Դա մեկ: Երկրորդ՝ թող իրենք իրենց մեջ նայեն՝ գժի թղթով, ապօրինի, անհասկանալի եղբայրների ծառայած կամ չծառայած լինելու միջոցով բանակից ազատվածներին: Իսկ ցանկացած քաղաքացու, բանակից ազատվելու պայմանները պիտի ստուգվեն և լինեն օրենքի սահմաններում: Ինչ վերաբերում է փողոց բերման ենթարկելու, ապա թող գան, այ էսքանով կանգնած սպասում ենք, թող գան երբ ուզեն»,- ասաց Մամիջանյանը: