Ալեն Սիմոնյանը «հաթաթա՞ է» տալիս մշակութային գործիչներին և եկեղեցուն...
Այսօր` Ազգային ժողովի նիստում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սպառնացել է մշակութային գործիչներին ու եկեղեցականներին այն բանի համար, որ նրանք անհաղորդ են, իսկ ավելի կոնկրետ` չեն դատապարտում քաղաքացիների շարժումը` հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության։
Չենք քննարկում այն, թե ինչու է Սիմոնյան Ալենն անհանգստացել ու ինչն է իրականում մտահոգում նրան, որը այդ անձնավորությունը գերադասում է հայրենիքից, պարզապես մեջբերենք նրա խոսքերը.
«Ժամանակին թե՛ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի այն հայտնի աստղերը, որոնք վախենում էին ծպտուն հանել, թե՛ որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը Մարտի 1-ից սկսած իրենց այդ սև քողերի տակից հանեին, լռում էին։
Մենք ենք չակերտավոր մեղավոր։ Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»...