Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 24 քաղաքացու
Այսօր վաղ առավոտից Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 24 քաղաքացու։ Այս մասին NEWSPRESS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները բեռնատար, բեռնախառնիչ, մարդատար մեքենաներով փակել են Կասյան֊Բաղրամյան հատվածը, Դավթաշենի և Կիևյան կամուրջները։