ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա
Վազող տողեր

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են 8 ոստիկանության բաժիններ

Այսօր Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են թվով 8 ոստիկանության բաժիններ՝ Երևանում՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 125 անձանց, հայտնում են ՄԻՊ հանրային կապերի բաժնից։

«Պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի ոստիկանության բաժնում բերման ենթարկված թվով 8 անձի, իսկ ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 10 անձի Գեղարքունիքի մարզում։

Այսօրվա արագ արձագանքման այցերի արդյունքում բացի Ոստիկանության կողմից կայուն պրակտիկա դարձած՝ անձին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգերի կոպիտ խախտումներից ՄԻՊ արագ արձագանքման խմբերի այցերի արդյունքում արձանագրվել են նաև հետևյալ առավել դատապարտելի դեպքերն ու խախտումները.

Մասնավորապես՝ լայնամասշտաբ բնույթ են կրել ոստիկանության ծառայողների կողմից բողոքի ակցիա իրականացնող անձանց հետ վիճաբանության բռնվելու և դրա շրջանակում քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերը։ Նման վարքագիծը որևէ պարագայում չի կարող ընդունելի համարվել ոստիկանության ծառայողի համար, վերջինս սահմանափակված է իր պետական ծառայողի կարգավիճակով և պարտավոր է ձեռնպահ մնալ հավաքի մասնակից անձանց հետ նման վիճաբանությունների և ծառայողի կարգավիճակից չբխող տոնայնության ու ոճի «խոսակցությունների» մեջ ներքաշվելուց կամ առավել ևս՝ նման «խոսակցություններ» իր կողմից նախաձեռնելուց։

Այսօր, առավել քան նախորդ օրերին, զանգվածային բնույթ են կրել քաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը, երբեմն դրանք դրսևորվել են քաղաքացիներին քարշ տալով մեքենա նստեցնելով, մարմնական վնասվածքներ հասցնելով (երկու անձի դեպքում գրանցվել են կոտրվածքներ), բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ձեռքեր ոլորելով, գլուխը ներքև հրելով։

Արագ արձագանքման խմբերի կատարած այցերի շրջանակում գրեթե բոլոր անձինք դժգոհել են հատկապես Ոստիկանության զորքերի (սև համազգեստով ոստիկանների) կողմից դրսևորած ակնհայտ կոպիտ, ագրեսիվ, անհամաչափ ուժ ու բռնություն կիրառելու դեպքերից։

Մասնավորապես, քաղաքացիներից մեկը առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները ոտքով հարվածել են որովայնի շրջանին։ Այդ տեղեկությունը հաստատել են նաև տվյալ քաղաքացու հետ նույն վայրից բերման ենթարկված այլ անձինք։
Հատկապես մտահոգիչ է 02.05.2022թ.-ին ՀՀ ԱԺ պատգամավորների բերման ենթարկելու փորձերը, իսկ մեկ դեպքում էլ՝ պատգամավորին բերման ենթարկել են, սակայն բաժնի մոտ ազատ են արձակել։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջիններս ազատությունից կարող են զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը գիտի անձի՝ պատգամավորի կարգավիճակ ունենալու մասին, պետք է ձեռնպահ մնա վերջինիս բերման ենթարկելու փորձերից։

Այցերի ընթացքում վեր են հանվել նաև բողոքի ակցիաներին չմասնակցող անձանց բերման ենթարկելու դեպքեր։

Այսպես՝ ըստ որոշ բերման ենթարկված անձանց պնդումների, իրենք թեև դիտարկման նպատակով գտնվել են հարակից տարածքում, սակայն բուն հավաքին չեն մասնակցել։

Այս տեսանկյունից խնդրահարույց է ոչ տարբերակված մոտեցում ցուցաբերելու ոստիկանության գործելաոճը։

Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների ներկայացրած պահանջը կատարելուց հետո,այնուամենայնիվ, անձինք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Մասնավորապես՝ արձանագրվել են ճանապարհները բացելու պահանջը քաղաքացիների կողմից կատարելուց հետո վերջիններիս բերման ենթարկելու դեպքեր։

Պաշտպանն արձանագրում է, որ այս իրավիճակներում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով բերման ենթարկելը ի սկզբանե ապօրինի է և անթույլատրելի։

Ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնա առանց հիմքերի և հիմնավորումների արդեն իսկ ներկայացված պահանջը կատարած անձանց բերման ենթարկելուց։

Պաշտպանի մշտադիտարկումը վեր է հանել մի քանի դեպքեր, երբ ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանի նկատմամբ դրսևորվել է վիրավորական վարքագիծ, մեկ դեպքում էլ՝ ոստիկանության ծառայողին վնասվածք հասցնելու դեպք։

Պաշտպանը Ոստիկանությանը կրկին հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով:

Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Այսօր ևս մշտադիտարկումների և անձանց հետ զրույցների արդյունքում արձանագրվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցության դեպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են ավելի ագրեսիվ և անկաշկանդ։

Պաշտպանը պահանջում է բացառել նույնականացման հնարավորություն չընձեռող հանդերձանքով ոստիկանների մասնակցությունը իրականացվող միջոցառումներին»,-նշվում է ՄԻՊ հայտարարությունում։