Ուորլիքը կշարունակի իր պաշտոնավարումը ԵԱՀԿ Մինսկի խմբում
ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը կշարունակի իր աշխատանքները Մինսկի խմբում: Twitter- իր միկրոբլոգում նա գրառում է թողել, որով շնորհակալությունն է հայտնել Սպիտակ տան արտաքին հարաբերությունների Կոմիտեի ղեկավարությանը:
«Ես շնորհակալ եմ Սպիտակ տան արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարությանը՝ բանակցային գործընթացում ինձ ներգրավվելու, քննարկումները շարունակելու համար: Մենք պայմանավորվել ենք աշխատել ԼՂՀ խնդիրը կարգավորելու ուղղությամբ»,- գրել է համանախագահը: