Զելենսկի. Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցնում անզորությունից դրդված
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երեքշաբթի օրը Ռուսաստանի բազմաթիվ հրթիռային հարվածները Ուկրաինայի տարբեր քաղաքների վրա վկայում են «Ուկրաինան հաղթելու իր անզորության մասին»։ Այս մասին նա հայտարարեց իր ելույթի ժամանակ։
«Ակնհայտ է, որ ռուս զինվորականներն այսօր շատ նյարդային արձագանքեցին մեր հաջողություններին։ Ուկրաինայի տարբեր քաղաքներ դարձյալ դարձան ռուսական հրթիռների, ռուսական հարվածների թիրախ՝ Լվով, Վիննիցա, Կիևի մարզ, Դնեպրոպետրովսկի մարզ, Օդեսա, Խարկովի մարզ։ Այսօրվա հրետակոծության մասշտաբները ակնհայտորեն չեն խոսում այն մասին, որ Ռուսաստանը հատուկ ռազմական նպատակ ունի։ Հարվածել Անդրկարպատիային կոնկրետ ի՞նչ կարող է տալ Ռուսաստանին: Նրանք փորձում են հանել իրենց անզորությունը, քանի որ Ուկրաինան իրենց ուժերից վեր է»,- ասել է ուկրաինական պետության ղեկավարը։