Անտառային հրդեհները ոչնչացրել են Ավստրալիայի պատմական քաղաքը
Ավստրալիայի պատմական քաղաք Յարլուպը ամբողջովին ոչնչացվել է անտառային հրդեհների հետևանքով, երեք մարդ համարվում է անհայտ կորած: Հաղորդում է Interfax.ru-ն:
Յարլուպը գտնվում է երկրի արևմտյան հատվածում, Պետրա քաղաքից մոտ 110 կմ հեռավորության վրա: Անտառային հրդեհները, որոնք վերջին շրջանում կրկնակի ավելացել են, արդեն գրավել են 53 հա տարածք, ոչնչացրել է Յարլուպի տների մեկ երրորդը:
Յալուպում կա մոտ 250 կառույց, հրշեջները բանկչությանը կոչ են արել անմիջապես տարհանվել քաղաքից: