Հաթերքը միացել է ընդդիմության բողոքի ակցիաներին (Տեսանյութ)
Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, ուր տեղադրված է Արցախի Հանրապետության ամենամեծ դրոշը, այս պահին, հավաք է ընթանում՝ ի աջակցություն Երևանում ընդդիմադիր ուժերի նախաձեռնած գործընթացների՝ ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի:
Հաթերքցիները երգում են «Զարթնիր լաոն»: Ծածանվում են Հայաստանի ու Արցախի պետական դրոշները: