Էստոնիայի խորհրդարանը մերժել է Ռուսաստանի հետ սահմանային պայմանագրի տակ ստորագրությունը հետ կանչելու երկրի կառավարության նախաձեռնությունը
Ռիիգիկոգուն՝ Էստոնիայի խորհրդարանը, մերժել է Ռուսաստանի հետ սահմանային պայմանագրի տակ ստորագրությունը հետ կանչելու երկրի կառավարության նախաձեռնությունը։ Երեքշաբթի օրը, մայիսի 3-ին, այս օրինագծին դեմ է քվեարկել 101 պատգամավորներից 53-ը, կողմ՝ 28-ը: Այս մասին հայտնում է DW-ն։
Էստոնիայի ընդդիմադիր Պահպանողական ժողովրդական կուսակցության խմբակցությունն առաջարկել է միակողմանիորեն խզել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանային պայմանագիրը։ Փաստաթղթի նախագծի բացատրական գրության մեջ ասվում է. «2014 թվականի փետրվարի 18-ին ստորագրված սահմանային պայմանագիրը օրինականացնում է Ռուսաստանի Դաշնության կողմից Էստոնիայի Հանրապետության տարածքների շարունակական օկուպացումը, եւ այդ տարածքները տալիս է առանց հանձնված տարածքների համար Էստոնիային որեւէ փոխհատուցում տալու»: