Իսպանիան երկարացրել է երկրի մուտքի հետ կապված քովիդային սահմանափակումները
Իսպանիան մինչեւ մայիսի 15-ը երկարացրել է ԵՄ եւ երրորդ երկրների քաղաքացիների համար քովիդային սահմանափակումները՝ կապված երկիր մուտքի հետ:
Ինչպես հայտնում է ATOR-ն իր Telegram-ալիքում, զբոսաշրջիկները երկիր կարող են մուտք գործել միայն տեղեկանքով, որը կվակայի EMA-ի կամ ԱՀԿ-ի կողմից հաստատված դեղամիջոցով COVID-19-ի դեմ պատվաստման մասին։ Պատվաստումը պետք է արված լինի ոչ ավելի, քան 270 օր առաջ։ Կարելի է նաեւ կորոնավիրուսից ապաքինման վկայական ներկայացնել։
Չնայած արտասահմանից մուտքի ներկայիս սահմանափակումներին՝ Իսպանիան վերջերս որոշակի մեղմացումներ է արել երկրի ներսում: Մասնավորապես, ապրիլի 20-ից փակ հասարակական վայրերում եւ փողոցներում պարտադիր չէ դիմակ կրել։ Սակայն այն դեռ պահանջվում է բուժհաստատություններում, դեղատներում, հասարակական տրանսպորտում։