Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին

Եթե պատերազմի ընթացքում նույն շտապողականությամբ պետության գերագույն պատասխանատուն մոբիլիզացներ այս նույն ոստիկանական ուժերը, ապա հնարավոր էր կանխել պարտությունը. Սեյրան Օհանյան

Այսօր ոստիկանությունը շարունակել է բիրտ ուժ կիրառել ՀՀ իշխանության դեմ անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող Դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Խստորեն դատապարտելով նրանց հակաօրինական գործողությունները՝ կոչ եմ անում չդառնալ գործիք այն ուժի ձեռքում, ով դեռևս 2008 թ. բղավում էր, որ «հոգին փառավորվում է», երբ իրեն շրջապատած ամբոխը, մահակներով զինված, հարձակվում է ոստիկանների՝ ձեր և ձեր ընկերների վրա, իսկ այսօր ոստիկաններին է հրահանգում հարձակվել խաղաղ ցուցարարների վրա՝ նրանց բերման ենթարկելու, վախեցնելու կամ ճնշելու նպատակով:

Նախապես ասում ենք՝ չի՛ հաջողվելու: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ իրենց պետությունը պաշտպանելու վճռականությամբ, ու թեև նրանց նկատմամբ անհամաչափ, անթույլատրելի միջոցներ են կիրառվում, միևնույն է, նրանց շարունակում են միանալ հազարավոր համախոհներ, և ժամ առ ժամ շարքերն ավելի կուռ են դառնում:

Ոստիկանության առաջնային խնդիրը պետք է լինի այդ նույն քաղաքացու իրավունքներն ու ազատությունը, հասարակության և պետության շահերը պաշտպանելը, մինչդեռ վերջին ժամանակահատվածում նրանց շարքերը ուռճացվել են գլխավորապես իշխանության ղեկին կառչած պաշտոնյայի և նրա թիմի անվտանգությունը, հետագա գործունեությունը ապահովելու նպատակով:

Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում այս նույն շտապողականությամբ պետության գերագույն պատասխանատուն մոբիլիզացներ այս նույն ուժերը, ու բանակը համալրվեր, հնարավոր էր կանգնեցնել անհաջողությունների շղթան և կանխել պարտությունը:

Ժողովո՛ւրդ, հասկանո՞ւմ եք, նրանք կարո՛ղ էին դա անել, բայց չե՛ն արել․ կարո՛ղ էին պաշտպանել Արցախը, Հայաստանի սահմանները, սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, հասկանո՞ւմ եք, նրանց չեն հուզում սահմանին կանգնած զինվորի, սպայի, սահմանամերձ գյուղերում, հակառակորդի նշանառության տակ ապրող մեր հայրենակիցների, ողջ ժողովրդի արժանապատվությունն ու ճակատագիրը, այլ մտածում են միայն իրենց անվտանգությունն ապահովելու և աթոռները պահելու մասին։

Իսկ մենք պայքարելու ենք, որ մեղավորները կանգնեն օրենքի առջև»: