Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղղել Իրանին
Թուրքիայի արտգործնախարարությունը բողոք է հղել Թեհրանին, քանի որ իրանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` 2015 թվականի դեկտեմբերի 29-ին թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ:
Այս կապակցությամբ Թուրքիայում Իրանի դեսպանը հրավիրվել է երկրի ԱԳՆ` հաղորդում է ТАСС-ը
Հիշեցնենք, որ Էր-Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը: