Մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանի հավաքականի համար հաջող է մեկնարկել։
Հունաստանի Իրակլիոն քաղաքում ընթացող առաջնությանը մեր հավաքականի կազմից առաջինը ծանրահարթակ ելավ գյումրեցի Գառնիկ Չոլակյանը (55 կգ ):
Նշանավոր ծանրորդ, աշխարհի առաջնության մրցանակակիր, միջազգային վարպետ Ալեքսան Կարապետյանի սանը պոկեց 108 կգ, հրեց 132 կգ և երկամարտի 240 կգ արդյունքով արժանացավ հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին: