Վլադիմիր Զելենսկին խաղաղության պայմանագրի կարիք չունի. Մեդվեդև
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խաղաղության պայմանագրի կարիք չունի, քանի որ դա կնշանակի նրա իշխանության ավարտը»:Այս մասին իր Telegram-ում գրել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է РИА Новости-ն։
Մեդվեդևի խոսքով՝ դա հաստատում է նաև Զելենսկու շրջապատը, «որոնք հաչում են, թե խաղաղ պայմանագիր չի լինելու»։
Անվտանգության խորհրդի փոխնախագահն առաջարկել է, որ ուկրաինացի առաջնորդը շարունակի փող և զենք խնդրել Արևմուտքից, ինչպես նաև ընդօրինակել մարդկանց մտահոգությունը։
«Զելենսկին կշարունակի փող և զենք մուրալ Արևմուտքից՝ ապացուցելով, որ ինքը խաղի մեջ է, որ ինքը լիբերալ աշխարհի հույսն է, որ նա եվրոպական ժողովրդավարության վերջին բաստիոնն է, որին ցանկանում է արջը պատառոտել»,- գրել է Մեդվեդևը։