Գերմանիան Կիևին կտրամադրի ժամանակակից հաուբիցներ
Գերմանիայի կառավարությունը ցանկանում է Ուկրաինային տրամադրել յոթ PzH 2000 հաուբիցներ Բունդեսվերի պաշարներից, հայտնում է Die Welt թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Հոդվածում նշվում է, որ Բունդեսվերն այժմ իր հաշվեկշռում ունի 119 PzH 2000 հաուբից, որոնցից միայն 40-ն է զգոնության վիճակում։