Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար
Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար: Այս մասին երկու օր առաջ հայտնել է The Azeri Times-ի անգլալեզու հրատարակությունը, ապա՝ ռուսական մի շարք լրատվամիջոցներ ու տելեգրամյան ալիքներ։
Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ռազմական պաշարներ տեղափոխող ռուսական ռազմական ինքնաթիռները Դոնի Ռոստով գնալիս ստիպված են թռչել Իրանի և Կասպից ծովի վրայով, նշում է թերթը։
Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից պաշտոնական հայտարարություններ դեռ չկան։ Սակայն Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ թռչող ռուսական ռազմական ինքնաթիռները շարունակում են խուսափել Ադրբեջանի օդային տարածքից։