Ոստիկաններ, էնպես արեք, որ երբ երեխաներին դպրոցում հարցնեն՝ ի՞նչ եք ուզում դառնալ, գոնե մեկնումեկը պատասխանի՝ ոստիկան... Արմենուհի Մելքոնյան
Արմենուհի Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ոստիկանական ուժերի բիրտ պահվածքին։ Նա մասնավորապես գրել է.
«Ոստիկաններ, էնպես արեք, որ երբ երեխաներին դպրոցում հարցնեն՝ ինչ եք ուզում դառնալ, գոնե մեկնումեկը պատասխանի՝ ոստիկան։
Հավատացեք, երեխաները միայն ռոբոտային մուլտեր, անհասկանալի երգեր ու էժանագին հաղորդումներ նայող չեն, երեխաները օրվա լրահոսին էլ են հետեւում, հարցեր տալիս։
Ավելին՝ երբեմն էնպիսի հարցեր են հնչեցնում, որ մեծերը դժվարանում են պատասխանել։
Հիմա ես չեմ, դուք եք, ինչ ասեմ իմ տղուն, որ մտածում ա, թե ոստիկանը «էն ծեծող մարդն ա»»: