Գուցե մշտական դարձնեմ ոտքով աշխատանքի գալու պրակտիկան․ Նարեկ Սամսոնյանը պատասխանել է Աննա Հակոբյանի այս գրառմանը՝ եթե հանցակազմ եղավ, ՔԿՀ-ում ոտքով քայլելու երկար տարիներ կունենաս
Այ վախը սենց ա լինում, երբ ակնհայտ անհանգստությունդ սենց հրապարակումների տակ փորձում ես պահել, բայց ենթագիտակցությունը միշտ հաղթում ա սենց դեպքերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ տեղադրելով սքրինշոթ, այն մասին, որ Աննա Հակոբյանը վերահրապարակել է 2018 թ․ մայիսի 2-ի գրառումը։ Դրանում Հակոբյանը գրել էր, որ տանից ոտքով է գնացել աշխատանքի, և ճանապարհը շատ կարճ է թվացել։ Եվ կինը երկմտել է՝ գուցե մշտական դարձնել այդ պրակտիկան։
Սամսոնյանը նաև գրել է․
«Կապիտուլյանտի տիկին, շուտով մենակ ոտքով ես քայլելու ու ոտքով այցելելուդ վայրը լինելու ա Երևան ՔԿՀ-ն, եթե իհարկե իշխանափոխությունից հետո քո արարքներում հանցակազմ չլինի: Եթե հանցակազմ եղավ Աբովյան ՔԿՀ-ում ոտքով քայլելու ու մտածելու երկար տարիներ կունենաս»:
