Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ մարտին խնդրել է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ մարտին խնդրել է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսական կողմը դեռ չի պատասխանել խնդրանքին, գրում է Коммерсантъ-ը։
«Պատերազմից 20 օր հետո ես խնդրեցի կարդինալ Պարոլինին հաղորդագրություն փոխանցել Պուտինին, որ ես պատրաստ եմ մեկնել Մոսկվա… Մենք դեռ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել, որպեսզի հանդիպենք: Թեև ես վախենում եմ, որ Պուտինը չի կարող և չի ցանկանա այս հանդիպումն անցկացնել հենց հիմա»,- ասել է պապը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։