«Ճամփա փակող տղա ես, արա, գնա թուրքի դեմը փակի»․ ինչ-որ վարորդ՝ պատերազմում ոտքերը կորցրած ցուցարարներին (տեսանյութ)
Լրագրող Արմինե Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց է տվել, թե ինչպես են պատերազմի մասնակից, հաշմանդամ դարձած տղաները բողոքի ակցիայի շրջանակներում փակել Երևանի փողոցներից մեկը։
Նրանց մոտեցած երիտասարդներից մեկը՝ դիմելով պատերազմում ոտքերը կորցրած և հաշմանդամ դարձած տղաներին՝ ասաց․ «Ճամփա փակող տղա ես, արա, թուրքի դեմը փակի»։