Լևոն Քոչարյանը բերման ենթարկվեց․ «Պայքարը շարունակվում է»
Քիչ առաջ լարված իրավիճակ էր Երևանի Բաղրամյան պողոտայում։ Տասնյակ կարմիրբերետավորներ անհամաչափ ուժ էին կիրառում յուրաքանչյուր ցուցարարի նկատմամբ։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ևս նստեցվեց ոստիկանական մեքենան։
«Պայքարը շարունակվում է»,- բերման ենթարկվելիս ասաց Լևոն Քոչարյանը։