Ջո Բայդենը չի այցելի Ուկրաինա
«Այս պահին նման ծրագրեր չկան, բայց մենք կշարունակենք ուսումնասիրել այս հնարավորությունը»։ Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ պատասխանելով Ջո Բայդենի՝ Ուկրաինա մեկնելու հնարավորության մասին հարցին։ Փսակին հավելել է, որ «նախագահը կցանկանար այցելել Ուկրաինա»։
Ավելի վաղ Ուկրաինա էին այցելել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Մինչդեռ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ծրագրում է շաբաթվա վերջին այցելել Ռումինիա և Սլովակիա, հայտնում է Associated Press-ը։ Հնգօրյա այցի ընթացքում նա կհանդիպի ուկրաինացի փախստականների, ամերիկացի դիվանագետների և ամերիկացի զինվորականների հետ։