ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 5000 Javelin
Եվս 5000 Javelin հակատանկային հրթիռ Ուկրաինա կմատակարարվի մինչև ուրբաթ օրը՝ մայիսի 6-ը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությանը։
Քիրբին նշել է, որ Javelin հրթիռներն Ուկրաինային կտրամադրվեն ռուսական ագրեսիայի դեմ պայքարում ռազմական օգնության շրջանակներում։