Խիստ հավաստի տեղեկությունների համաձայն կապիտուլյանտն ընտանիքի հետ միասին այլևս կառավարական ամառանոցներում չի գիշերում. Սամսոնյան
Հենց հիմա Երևանի փողոցներում տեղի են ունենում տասնյակ երթեր, երթերը փողոցում կրկնապատկվում ու եռապատկվում են, հայ մարդիկ արթնանում են 4 ամյա քնից, ինքնասիրությունը սկսում է տեսանելի ձևով վերականգնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը` հրապարակելով լուսանկար:
«Սա ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ նախերգանքն է, սա կապիտուլյանտ իշխանության քաղաքական մահվան թափորն է դառնալու: Կեցցե՛ն տղերքը:
Հ.Գ. Խիստ հավաստի տեղեկությունների համաձայն ալիևի աշխատող կապիտուլյանտն ընտանիքի հետ միասին այլևս կառավարական ամառանոցներում չի գիշերում: Սրա մասին ավելի մանրամասն՝ հաջորդիվ»: