Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 300 միլիոն ֆունտ ստերլինգ ռազմական օգնություն
Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 300 միլիոն ֆունտ ստերլինգ ռազմական օգնության փաթեթ: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ նոր բեռնափոխադրումը կներառի էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ, հակամարտկոցային ռադարային համակարգեր և այլն։ Մեծ Բրիտանիան Ուկրաինային արդեն ուղարկել է ավելի քան 5000 հակատանկային հրթիռ և հինգ հակաօդային պաշտպանության համակարգ, ինչպես նաև այլ զինամթերք և պայթուցիկ նյութեր։