Այս նկարը հայ զինվորի նկար չէ. Արկադի Տեր-Թադևոսյան
Այս նկարը հայ զինվորի նկար չէ: Այդ մասին իր պաշտոնական կայքէջում գրառել է Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը): Նա խորհուրդ է տալիս բացել տեքստում նշված հղումը և համոզվել դրանում:
Այս հղման մեջ մասնավորապես ասվում է.
«Ընկերներ տպավորվող հայեր եւ սրտացավ հայուհիներ: Տվյալ լուսանկարը՝ հարակից պաթետիկ տեքստով, հայկական բանակին որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի: Մեր զինվորը ծառայությունը չի անցկացնում ձյունե «ծածկոցով», եւ դադարեցրեք տարածել քնած սառցակալած օտար զինվորի ֆուֆլո նկարը «պահապան Աստված կամ տարվա նկար» տեքստով՝ դույլերով արտասուք թափելով եւ նոր կտակարանից մեջբերումներ անելով: Այս լուսանկարը Ռուսաստանի դաշնության գլխավոր հետախուզական վարչության վերապրման կուրսից է»:

Լուսանկարի բնօրինակն այստեղ է.