Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ արձակվեց
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կրկին փոփոխվեց։ Սահմանված գրավի գումարը (հիսուն միլիոն դրամ) մուծվելուց հետո Մ.Փարամազյանն ազատ կարձակվի։
Այս տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Դատապարտյալների հիվանդանոցում է։