Մանկապարտեզներում աշխատանքը կվերսկսվի հունվարի 18-ին
Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով հիվանդների մեծ մասը մինչև 18 տարեկան երեխաներն են և հիմք ընդունելով ՀՀ առողջապահության և կրթության և գիտության նախարարների միջնորդությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները երկարաձգել մինչև հունվարի 18-ը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ևս հայտարարել էր, որ դպրոցներում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։