Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրի նախագահները շնորհավորել են միմյանց Ռամադան տոնի առթիվ և իրենց բարեմաղթանքները փոխանցել Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական ժողովուրդներին։
Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ բոլոր ուղղություններով, ինչպես նաև քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարներին վերաբերող հարցեր։