ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակ
Հասարակություն

Մի՛ պայքարեք Հայի դեմ` ձեր գոյությունը հավասարապես վտանգված է... Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի՛ պայքարեք Հայի դեմ

Ոչ ոք չի կարող հիմնավորել ու պնդել, որ Հայաստանում ու Սփյուռքում չկան հայանուն ու հայախոս, բայց թյուրքական ցեղերի ժառանգներ, կամ ազգություն ու ծագում չունեցողներ (այսպես կոչված «աշխարհի քաղաքացիներ»):

Սա այլևս փաստ է, սակայն գլխավոր խնդիրը սրանում չէ՝ հայանուն մարդիկ են, և ապրում են մեր երկրում, կամ դրսում…

Գլխավոր խնդիրն այն է, որ նրանք ամենակարևոր հարցում խորը մոլորության մեջ են։ Ամենայն հավանականությամբ նրանց թվում է, որ եթե թուրքին հաջողվի հայերին ցեղասպանել, ապա իրենց խնայելու են…

Անհրաժեշտ է հրատապ տեղեկացնել նրանց հետևյալը.

պատմությունը վկայում է, որ ցեղասպան թուրքը սովորական ֆաշիստից տարբերվում է մեկ բանով՝ մինչ սպանելը մարդաբանական չափումներ չի անում, մասնագիտական կարողությունների, կամ գենետիկ փորձաքննությունների չի ենթարկում, այլ պարզում է անուն ազգանունը, լսում է լեզուն, ու կացնահարում, կամ մորթում…

Բոլոր նրանք, ովքեր այսօր դիրքավորվում են, որպես ներքուստ թուրք, ադրբեջանցի, ազգություն չունեցող (այսպես ասած՝ «աշխարհի քաղաքացի», կամ իրենց գործով զբաղվածներ) բայց կրում են հայկական անուն ազգանուն, խոսում են հայերեն, կամ որևէ ոլորտում հաջողված մասնագետ են՝ թող երբեք պատրանք չունենան, թե իրենք կարող են պատահաբար փրկվել։ Առավել ևս՝ հույսի նշույլ անգամ չունենան, որ իրենց հետ ազնիվ առևտուր են անելու, կամ ծառայության են վերցնելու։

Եթե թուրքերի ձեռքը ճար լինի, ապա ցեղասպանելու են, և ոչնչացնելու են բոլոր նրանց (նաև՝ աշխարհի բոլոր անկյուններում), ովքեր հայկական անուն ազգանուն են կրում, և խոսում են հայերեն։

Պիտի կրկնեմ.

այս մասին բացահայտ, շատ ուղղակի և միարժեք հայտարարել է Թուրքիայի ղեկավարը, 44 օրյա պատերազմից հետո Բաքվի շքերթում նշելով, որ՝ «Էնվեր փաշայի հոգին փառավորվում է…»։
Սա է իրողությունը:

Այնպես որ, հայանուն էթնիկ թուրքերը, ազգություն չունեցողները («աշխարհի քաղաքացիները»), կամ «իրենց գործով զբաղվածները» թող հույս չունենան, և դադարեն լռել, կամ պայքարել Հայի դեմ, որովհետև իրենց գոյությունը հավասարապես վտանգված է։

Ցավն այն է, որ Հայ ժողովուրդը ստիպված է պայքարել նաև այդ տեսակների գոյության համար ։

Սա նույնպես իրողություն է»։