Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան
«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս տեղեկությունը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել։
«Իրավապահները մտավախություն ունեն, որ նա կդիմի փախուստի։ Նա ձերբակալվել է 18-ժամյա ռեժիմով»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօրվա ակցիաների ժամանակ կարմիրբերետավորները Գերասիմ Վարդանյանին ձեռնաշղթաներով բերման են ենթարկել։