«Այս պահին հազարավոր Հայ Մարդիկ իրենց սեփական երկիրը ունենալու կռիվն են տալիս ոստիկանապետության դեմ». Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին հազարավոր Հայ Մարդիկ բացի քաղաքական դիմադրությունից, հանրային պրոտեստից և իրենց իրավունքների իրացումից նաև փողոցում անում են «քաղաքացիական հասարակության», «տեղական իրավապաշտպան կազմակերպությունների», «միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների» «օմբուդսմենի» և «ժողորդավարություն» բառով սկսվող ՀԿ-ների գործը:
Այս պահին հազարավոր Հայ Մարդիկ իրենց սեփական երկիրը ունենալու կռիվն են տալիս ոստիկանապետության դեմ, որտեղ բերման ենթարկվելը համարվում է մեծ պատիվ: Ոչ թե «ժողովուրդը», ոչ թե «ՀՀ քաղաքացին», այլ Հայ Մարդը գործ է անում:
Իսկ ինչ ես անում ԴՈւ»։