Էրդողանին փորձել են թունավորել
Թուրքիայի «Գյուլենական շարժման» ներկայացուցիչները, որոնք փոձում են հեղափոխությւոն իրականցնել երկրում, ծրագրավորել են թունավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Այդ մասին հայտնում է թուրքական Sozcu պարբերականի կայքը:
Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուազզինօղլուն հաղորդել է, որ Գյուլենի շարժման որոշ անդամներ հաջողացրել են աշխատանքի տեղավորվել Թուրքիայի պետական կառույցներում: Սակայն հատուկ ծառայությունների զգոն աշխատանքի շնորհիվ՝ նրանք չեն կարողացել իրականացնել իրեն պլանները:
Նախարարն Էրդողանի դեմ նախապատրաստված մահափորձի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել: