Երևանում բերման է ենթարկվել շուրջ 200 ցուցարար. Ria.ru
Երևանում բերման է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցի շուրջ 200 մասնակից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Հայաստանի ոստիկանությունից։
«189 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ»,- ասել է աղբյուրը։
Նախօրեին Երեւանում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որի մասնակիցները վրաններ խփեցին քաղաքի կենտրոնում ու ամբողջ գիշեր անցկացրեցին այնտեղ։ Առավոտյան սկսեցին փակել կենտրոնական փողոցները։ Կառավարության շենքի մոտ ոստիկանական ուժեղացված շղթա է ստեղծվել։
Ընդդիմությունը ապրիլի 25-ից ամբողջ երկրում բողոքի զանգվածային ցույցեր է անցկացնում։ Նրա ղեկավարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ ասելով, որ նրա քաղաքականությունը կործանարար է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։