Ֆինլանդիան խզել է պայմանագիրը Ռոսատոմի հետ
Ֆիննական «Fennovoima» նախագծային ընկերությունը խզել է «Ռոսատոմի» հետ պայմանագիրը Ֆինլանդիայում Հանհիկիվի-1 ատոմակայանի կառուցման համար։
Fennovoima-ն պարզաբանել է, որ RAOS նախագծի հետ համագործակցությունը, ինչպես նաև նախագծման և լիցենզավորման աշխատանքները դադարեցվել են;
Նախագիծը նախատեսում էր 1200 ՄՎտ հզորությամբ ռուսական արտադրության ժամանակակից VVER-1200 սերնդի 3+ ռեակտորի հիման վրա մեկ բլոկի ատոմակայանի կառուցում։