Մի շարք բուհերի դասախոսներ խստորեն դատապարտում են ոստիկանների կողմից ուսանողների նկատմամբ բռնությունները
Քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՌՀ պրոֆեսոր, ԲՊՀ դոցենտ Վահե Դավթյանը ստորագրահավաք է հայտարարել` կապված ոստիկանության կողմից ուսանողներին բռնությունների ենթարկելու հետ։ Նա մասնավորապես գրել է
«Մենք՝ Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։
Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական նորդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը։
Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու առհասարակ չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը։
Հայտարարությունը բաց է միանալու համար (անհրաժեշտ է մեկնաբանություններում նշել դասախոսի անուն֊ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, բուհը)»։