Դպրոցականների արձակուրդները երկարաձգվեցին մեկ շաբաթով
Դպրոցների դասերը կսկսվեն հունվարի 18-ին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։
Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։
Առողջություն եմ մաղթում բոլորին»։