Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկում քաղաքացուն, հարվածում նրա գլխին․ Դանիել Իոանիսյանը հանցագործության մասին հաղորդում է պատրաստում (տեսանյութ)
«Իրազեկ քաղաքացիների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում տասնյակ ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկում անհնազանդության ակցիայի մասնակցին։
Իոանիսյանը, մասնավորապես, գրել է․
«Այս ցուցարարի նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնության դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստում»։