Գերասիմ Վարդանյանին ձեռնաշղթաներով են բերման են ենթարկել․ հաղորդում հանցագործության մասին (լուսանկար)
«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանին Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, ինչի իրավունքը չունեն՝ հայտնում է Yerkir.am-ը։
Պատգամավոր Աննա Գրիգորյնաի հորդորից հետո ձեռնաշղթաները հանել են, բայց մինչ այդ ոստիկանության բաժնում Գերասիմ Վարդանյանին պահել են ձեռնաշղթաներով, ինչը հաղորդում է հանցագործության մասին։
Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված են անհայտ կարգավիճակի մարդիկ:
