Ռուսաստանը Մոլդովայի վրա հարձակվելու ծրագիր է մշակել. The Times
Ռուսաստանը Մոլդովա ներխուժելու հստակ ծրագրեր է մշակել, ըստ ուկրաինական և բրիտանական հետախուզության, հայտնում է The Times-ը;
«Մենք կարծում ենք, որ Կրեմլն արդեն որոշել է հարձակվել Մոլդովայի վրա։ Թե ինչի կհանգեցնեն Մոլդովայի իրադարձությունները, որոշիչ կլինի մեզ համար։ Եթե ռուսներին հաջողվի զավթել երկիրը, ապա Ուկրաինան ռազմական տեսանկյունից ավելի խոցելի կդառնա. սա սպառնալիք կլինի Ուկրաինայի ամբողջականության համար։ Եթե Ռուսաստանը ճանաչի Մերձդնեստրի անկախությունը, ապա դա ուղղակի սպառնալիք է և Մոլդովայի տարածքային ամբողջականության խախտում կլինի։ Սա կլինի «Դոնբասի սցենարի» կրկնությունը։ Այնուհետև նրանք մեծ քանակությամբ սպառազինություն կմատակարարեն, այնուհետև կցանկանան այն ավելացնել Ռուսաստանի կազմին», - ասել է ուկրաինական հետախուզության աղբյուրը